Մխիթարյանը ամենաուժեղ ֆուտբոլիստն է, ում ես մարզել եմ: Այս մասին ասել է Դոնեցկի «Շախտյոր»-ի նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն՝ գովելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանը յուրահատուկ խաղացող է:
Իհարկե, իմ թիմում եղել են Վիլիան, Ֆերնանդինյո, Դուգլաս Կոստա, բայց Հենրիխը տարբերվում է բոլորից: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է»,-ասել է Լուչեսկուն: Այս մասին հաղորդում է Tuttomercato-ն:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2010-2013 թվականներին հանդես է եկել Դոնեցկի «Շախտյոր»-ում:
«Ռոմա»-ի կազմում Մխիթարյանը այս մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: