Փրկարարները հեռացրել են Ջերմուկ տանող ավտոճանապարհի եզրին թափված քարերը

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 29-ին, ժամը 18:54-ին ահազանգ է ստացել, որ դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ թափվել է մոտ 2 խմ քար, որից մոտ 0․5 խմ-ն՝ ճամփեզրին։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հեռացրել են ճամփեզրին թափված քարերը։

Ամենաթարմ