fbpx
Աշխարհ

Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Շոյգուի հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը՝ նշելով, որ քննարկման թեման եղել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Աքարն ընդգծել է հրադադարի անհապաղ հաստատման կարևորությունը՝ նպաստելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտի դիվանագիտական ​​լուծմանը, ինչպես նաև՝ ցամաքային կամ ծովային ճանապարհով խաղաղ բնակիչներին, մասնավորապես՝ Մարիուպոլից անվտանգ դուրս բերելու հրատապությունը:

Աքարը նշել է, որ Թուրքիան փորձում է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել հումանիտար հարցերում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ