fbpx
Աշխարհ

Շոյգուն բարձր է գնահատել Ղրիմում անցկացված զորավարժությունները

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ հարավային ռազմական օկրուգի անձնակազմը և օդադեսանտային զորքերը Ղրիմում տեղի ունեցած զորավարժությունների ընթացքում հաջողությամբ լուծել են իրենց առաջադրված բոլոր խնդիրները:

«Այսօր «Օպուկ» ուսումնադաշտում տեղի է ունեցել Հարավային ռազմական օկրուգի և օդադեսանտային ուժերի զորավարժությունների վերջին փուլը, որոնք իրականացվել էին մարտական ​​պատրաստվածության անակնկալ ստուգման շրջանակներում: Զորքերն ու ուժերը հաջողությամբ ավարտել են ամբողջ առաջադրանքների շարք`Ռուսաստանի Դաշնության հարավային սահմանների ռազմական անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Ղրիմ ժամանած Շոյգուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ