fbpx
Հասարակություն

Հերքվել է՝ ինքնությունը չպարզված զոհվածների մասունքների վերաբերյալ (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Infocheck-ը գրում է․

«Yerevan Today լրատվականն այսօր «Ինքնությունը չպարզված զոհվածների մասունքները կամփոփվեն մեկ ընդհանուր գերեզմանում» վերտառությամբ հրապարակմամբ է հանդես եկել։ Նյութը կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե զոհերի նույնականացման գործընթացը դադարել է։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Առողջապահության նախարարության հետ։ Գերատեսչությունից հայտնեցին, որ անճանաչելի դարձած զինծառայողների նույնականացման համար ԴՆԹ փորձաքննությունները ընթանում են։ Գործընթացը չի դադարել։

Տեղեկությունը հերքեցին նաև Կառավարությունից. «Եղբայրական գերեզմանատուն ստեղծելու մասին լուրը ևս չի համապատասխանում իրականությանը»»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ