fbpx
Իրավական

Հերթական շառն է, ես երեխայի վրաերթի չեմ ենթարկել․ Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հերթական շառը. քարոզչամիջոցներից մեկի փոխանցմամբ՝ ես երեխայի եմ վրաերթի ենթարկել․ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սուտ է, նման բան չի եղել երբևէ։

Լրագրողներին խնդրում եմ մեկնաբանություն չուզել։ Սա հերթական սուտն է՝ ավտոմեքենայի, տան, բիզնեսների, կոստյումի և մյուս բոլոր ստերի նման»։

Ավելի վաղ Analitik.am-ը հայտնել էր, թե 12.09.2019-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Դավիթը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

https://www.facebook.com/sanasaryan/posts/10220417461724812

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ