Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները ԼՂ-ի Փառուխ գյուղից։
«Ադրբեջանական կողմը երկու անգամ խախտել է հրադադարը Ասկերանի շրջանում։ Փոխհրաձգության հետևանքով երկու կողմերն ունեն երկուական վիրավոր։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը՝ կոնֆլիկտի կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ կայունացրել է իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: