«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Պլզենի «Վիկտորիայի» նկատմամբ տարած հաղթանակը (5:1) Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում։ Այս խաղում լեհ ֆուտբոլիստը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
«Ի սկզբանե պարզ էր, թե որքան կարևոր է արագ հարմարվելը, ցանկալի է՝ առաջին խաղից: Խաղընկերներս ինձ շատ են օգնել թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Նրանք ինձ հարցնում են գոլերի մասին, բայց թիմին օգնելու համար կարևոր է ճիշտ դիրք գրավել խաղադաշտում։
Գոլային դրվագում ամենակարևորը գոլային փոխանցում կատարելու պահն է։ Այսօր գործընկերներս ինձ երեք այդպիսի նվեր են տվել։ Ով գոլ կխփի՝ այնքան էլ կարևոր չէ, գլխավորը երեք միավորն է։ Դրանից հետո պետք է նույն կերպ մոտենալ հաջորդ խաղին։
Այսօր կնոջս ծննդյան օրն է, ուստի բոլոր գոլերը նրա համար էին։ Այն, որ նա իր ծննդյան օրը եղել է մարզադաշտում, ինձ համար շատ կարևոր է»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
