Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը, որը պետք է անցկացվեր հուլիսի 3-ից 7-ը Վանկուվեր քաղաքում, չեղյալ է հայտարարվել:
«2020 թվականի ապրիլի 1-ին ԵԱՀԿ ԽՎ անդամներին ուղարկված համատեղ հաղորդագրության մեջ գագաթնաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին և կանադական պատվիրակության ղեկավար Հեդի Ֆրայը հայտարարել են, որ 29-րդ ամենամյա նստաշրջանը չեղյալ է հայտարարվել COVID-19 համաճարակի պատճառով»,- ասվել է կազմակերպության կայքում:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։