fbpx
Սպորտ

Հետաձգվել է ԵՕԿ-ի նիստը

Եվրոպայի երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացան հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի տարածման վիճակը, որոշել է հետաձգել կազմակերպության ամենամյա 41 – րդ նստաշրջանը: Միջոցառումը պետք անցկացվեր մայիսի 15 – 16 –ը, Սլովակիայի Շամորին քաղաքում։

Հրավիրված էին հին աշխարհամասի 50 ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակներ: Օրակարգի հիմնական հարցը Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին էր նվիրված լինելու։

Եվրոպական շատ երկրներ հայտնվել են ծանր իրավիճակում և կայունացում առայժմ չի նկատվում։ ԵՕԿ նախագահ Յանեզ Կոչիյանչիչը և գլխավոր քարտուղար Ռաֆֆաելլե Պանյոցցին ասել են, որ իրենց առաջնակարգ խնդիրը մարզիկների, պաշտոնյաների և աշխատակիցների առողջության մասին հոգալն է։

Որոշվել է անել ամեն հնարավորը առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները կյանքի կոչելու համար։

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ