fbpx
Սպորտ

Մյունխենգլադբախի Բորուսիայի ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձերից

Մյունխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց աշխատավարձերից։ Դրանք կնվիրաբերվեն ակումբի այն աշխատակիցներին, ովքեր կորոնավիրուսի համաճարակի պայմանների շարունակում են աշխատել։

Այս մասին հաղորդել է Bleacher Report-ը, որը մեջբերել է գերմանական ակումբի սպորտային տնօրեն Մաքս Էբերլի խոսքերը։

Էբերլը նշել է, որ ակումբն է խորհուրդ տվել ֆուտբոլիստներին հրաժարվել աշխատավարձերից, իսկ խաղացողները առաջարկին ի պատասխան ասել են․ «Եթե դա կօգնի թիմին, ապա մենք պատրաստ ենք»։

Հիշեցնենք, որ գերմանական Բունդեսլիգան նույնպես դադարեցվել է կորոնավիրուսի տարածման հետևանքով։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ