Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հայտնում է Marca-ն։
35-ամյա հարձակվողը պայմանագրի ավարտից հետո լքել է «Ատլետիկոն» և ազատ գործակալի կարգավիճակում է։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ատալանտան», որն արդեն սկսել է բանակցություններ վարել Սուարեսի ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է նաև «Ֆիորենտինան»։