«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն հունիսին ազդրի վնասվածքը ստանալուց հետո դեռևս չի վերադարձել խաղադաշտ։
Նրա ազդրի վիրահատությունը կատարվել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։
Առաջիկա օրերին ֆրանսիացի հարձակվողը նորից պետք է մեկնի Ֆինլանդի՝ այս անգամ հետազոտություն անցնելու։
Այս մասին հաղորդում է Marca-ն։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ 23-ամյա Դեմբելեն դաշտ կվերադառնա հոկտեմբերին։
