Էրդողանը Հայաստանին հետևանքներով է սպառնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին «հետևանքներով» է սպառնում՝ մեղադրելով «ագրեսիայի» մեջ։

«Մենք անընդունելի ենք համարում Ադրբեջանի հաղթանակով ավարտված պատերազմից հետո ձեռք բերված համաձայնությունը Հայաստանի կողմից խախտելու հետևանքով ստեղծված իրավիճակը»,- ասել է նա՝ հավելելով, որ «ամբողջ աշխարհը պետք է իմանա», որ Թուրքիան աջակցում է «ադրբեջանցի եղբայրների» ագրեսիային եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումը։

«Մենք հուսով ենք, որ Հայաստանը, որքան հնարավոր է շուտ, կշրջվի այս սխալ ճանապարհից և իր ժամանակն ու եռանդը կուղղի խաղաղության ամրապնդմանը։ Իհարկե, նման վերաբերմունքը հետևանքներ կունենա հայկական կողմի համար, որը ոչ միայն չի կատարում ստորագրված համաձայնագրի պայմանները, այլև մշտապես ագրեսիվ տրամադրվածություն է ցուցաբերում»,- ասել է Էրդողանը։

 

Ամենաթարմ