Հետևություններ չանելու դեպքում հարվածներով կկազմաքանդենք թշնամու բանակը. Հովհաննիսյան

Հրապարակող՝

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ում:

«Այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ դադարեցվել է կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:

Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:

Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/arcrun/posts/3404213529614231

Ամենաթարմ