Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Առաջին հայկական ճակատ ֆան շարժման հետ համատեղ, Իջևանի «Արնար» մարզադաշտում անցկացրել են ֆուտբոլային միջոցառում, որի շրջանակներում միմյանց հետ մրցել են ՊՆ ենթակայության տակ գտնվող Իջևանի զորամասի զինվորները և ՖԱՖ ուլտրասի ներկայացուցիչները:
ՀՖՖ-ից հայտնում են, որ հանդիպումն ընթացել է տոնական և ջերմ մթնոլորտում և ավարտվել ոչ-ոքի՝ 2-2 հաշվով: Հանդիպումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները զինվորներին նվերներ են հանձնել։
Միջոցառումից անմիջապես հետո ՖԱՖ-ականները զորամասի ֆիզկուլտուրայի գծով պատասխանատուի հետ միասին շրջել են զորամասում, զրուցել զինվորների հետ, ծանոթացել զորամասի առօրյային: