Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հավատարիմ է իր ռազմավարության կարևորագույն դրույթներից մեկի՝ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների և մասսայական ֆուտբոլի զարգացման շարունակական գործընթացի իրականացմանը:
Հունվարի 16-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և լեգենդար ֆուտբոլիստ, ՀՖՖ դեսպան Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 2 բնակավայրերում՝ Ծովագյուղում և Լճաշենում, բացվել են 20×40 չափի հերթական խաղադաշտերը:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հնարավոր չեղավ իրականացնել Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերի խաղադաշտերի՝ այսօր նախատեսված բացումը:
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։