fbpx
Սպորտ

ՀՖՖ-ն կազմակերպում է մարզչական արտոնագրերի թարմացման դասընթաց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2019 թվականի դեկտեմբերի 9-10-ը կազմակերպում է ՈւԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման երկօրյա դասընթաց:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Դասընթացն անցկացվելու է ՀՖՖ Տեխնիկական տնօրինության կողմից, հրավիրված են լինելու նաև արտասահմանցի հեղինակավոր մասնագետներ:

Թարմացման դասընթացը կազմակերպվում է բոլոր այն մարզիչների համար, ովքեր ՀՖՖ կողմից երբևիցէ ստացել են մարզչական Բ, Ա և Պրո արտոնագիր՝ անկախ այդ արտոնագրերի ստացման և ուժի մեջ լինելու ամսաթվից:

«Հաջորդ նման դասընթացն անցկացվելու է միայն 3 տարի հետո, հետևաբար, անկախ արտոնագրերի լրանալու ժամկետներից, դասընթացին պետք է մասնակցեն արտոնագիր ունեցող բոլոր մարզիչները»,- ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Դասընթացի վճարը 25 հազար դրամ է։ Մանրամասները՝ ՀՖՖ-ի պաշտոնական կայքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ