fbpx
Առողջապահություն

ՀՀ ԱԱ ՏՄ հաղորդագրությունը. ՑԱԾՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ և ԽՄԲԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ…

Նկատի ունենալով   Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում արձանագրված ցածր ջերմային ռեժիմը՝ գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ՝ վերոնշյալ մարզերի թվով  12 մանկական նախադպրոցական կազմակերպություններում  և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում  սանիտարական նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։

Վարչական  վարույթների  շրջանակում իրականացված զննումների  արդյունքում պարզվել է, որ 12 հաստատություններից   11-ում օդի ջերմաստիճանը ցածր է եղել սանիտարական  նորմերով սահմանված նորմայից:

Հարուցված  վարչական  վարույթների վերջնական  արդյունքների և դրանց հիման վրա  իրականացված գործողությունների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություններ:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել` 0047, ք.Երևան, ՆորքՄարաշ, Ա. Արմենակյան 129, հեռ.՝ (374-10) 65-05-53, Էլ. Փոստ info-atm@moh.am:

 

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին։
 
0047 ՀՀ ք․ Երևան, Նորք-Մարաշ, Ա․ Արմենակյան 129
հեռ.: +374 10 65-05-53
       +374 10 65-46-95/28/
ֆաքս։ +374 10 65-16-60

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ