Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Կարեն Անդրեասյանն հոկտեմբերի 11-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Վերահսկիչ պալատի նախագահ, Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմին:
«Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Պալատի նախագահին Հայաստան կատարած այցի համար, ընդգծել երկու երկրների ժողովուրդների եղբայրական կապերը, բարձր գնահատել COVID-19 համաճարակի բռնկման ժամանակ նախորդ տարվա ընթացքում Հայաստանին տրամադրված բժշկական օգնությունն ու հույս հայտնել, որ այս այցը հատկապես խթան կհաղորդի Հայաստան-ԱՄԷ առևտրատնտեսական մեծ ներուժի բացահայտմանն ու դրա իրագործման պլանավորմանը։
Հարիբ Սաիդ ալ-Ամիմը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է ԱՄԷ-ում Վերահսկիչ պալատի գործունեությունն ու պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ կիսվելու իրենց փորձառությամբ։
- Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Ստամբուլյան կոնվենցիայի թյուրըմբռնումները
- Արդարադատության նախարարություն պատասխանը Վենետիկի հանձնաժողովի զեկույցի շահարկումներին
Նախարար Անդրեասյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես՝ անդրադարձել հակակոռուպցիոն նոր մարմինների գործունեությանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Վերահսկիչ պալատի նախագահը համոզմունք է հայտնել, որ այս այցով նոր էջ կբացվի երկկողմ հարաբերություններում, և Կարեն Անդրեասյանին հրավիրել է ԱՄԷ՝ մասնակցելու ExpoDubai-ին։ Նախարար Անդրեասյանն ընդունել է հրավերը։
Հայաստան կատարած այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի, Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։