fbpx
Հասարակություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, որ համաձայն ՀՀ կառավարության 29.02.2002թ. թիվ 867-Ն որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգի 3-րդ հավելվածի 12-րդ կետի՝ դեղատնային լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղատանը կամ դեղատնային կրպակում դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում կարող է իրականացնել այն դեղագետների կամ դեղագործների միջոցով, ովքեր ունեն համապատասխան կրթություն և մասնագիտացում, այդ կրթությունն ու մասնագիտացումը հավաստող պետական նմուշի դիպլոմ, կամ ում կրթական փաստաթղթերը սահմանված կարգով փոխճանաչվել են Հայաստանի Հանրապետությունում և ովքեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անցել են շարունակական մասնագիտական զարգացման գործընթաց։ Անհատ ձեռնարկատիրոջ պարագայում՝ դեղագետին կամ դեղագործին ներկայացվող կրթության և որակավորման պահանջների համապատասխանելու դեպքում դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում կարող է իրականացվել անձամբ:

Միաժամանակ, լիցենզավորման կարգի 43.1.-րդ կետի համաձայն, դեղատունը գործունեությունն սկսելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ առողջապահության նախարարություն պետք է ներկայացնի՝
• որակավորված դեղագետի կամ դեղագործի հետ կնքված աշխատանքային պայմանագրի (երի).
• որակավորված դեղագետի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության վկայականի,
• հետբուհական կրթության վկայականի,
• «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով շարունակական մասնագիտական զարգացման գործընթաց անցած լինելը հավաստող փաստաթղթերի պատճենները։

Տեսչական մարմինը, հաշվի առնելով Լիցենզավորման կարգի 3-րդ հավելվածի 5-րդ կետը, ըստ որի՝ դեղատներում մասնագետների գործունեության համար պահանջվում է մասնագիտական որակավորման ստուգում, կոչ է անում ` հնարավոր անցանկալի հետևանքներից և լիցենզիաների կասեցումներից խուսափելու նպատակով խստորեն պահպանել գործող օրենսդրության պահանջները, զերծ մնալ հոդվածում նկարագրված խեղաթյուրված տեղեկատվություններ ներկայացնելուց և 10-օրյա ժամկետում առողջապահության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն՝ դեղատանը փաստացի աշխատող, համապատասխան որակավորում ունեցող մասնագետների մասին՝ ներկայացնելով հիմնավոր փաստաթղթեր, եթե այդպիսիք սահմանված կարգով և ժամկետում չեն ներկայացվել։
Ելնելով լիցենզավորման կարգի պահանջներից, դեղատներն ու դեղատնային կրպակները պարտավոր են նաև լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների, այդ թվում նաև մասնագետի յուրաքանչյուր փոփոխության պարագայում, 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել առողջապահության նախարարությանը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը:
Ավտոկայանների հասարակական զուգարաններում տիրում է հակասանիտարական վիճակ

Ավտոկայաններում տեղակայված հասարակական զուգարանները նոր չէ, որ շահագործվում են սանիտարական կանոնների և նորմերի պահանջների խախտումներով: Դրանցում տիրող հակասանիտարական վիճակը միշտ եղել է թե հանրային, թե պետական մարմինների քննարկման առարկա:

Թեպետ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իր գործունեության ընթացքում պարբերաբար անդրադառնում է այդ ոլորտին և համապատասխան պատկան մարմիններին տեղեկացնում իրականացված կանխարգելիչ միջոցառումների և վարչական վարույթների արդյունքում վերհանած սանիտարական կանոնների և նորմերի պահանջների խախտումների մասին, ցավոք, տնտեսվարողները դեռ պատշաճ ուշադրության չեն արժանացնում այդ խնդիրը: Դրա ապացույցն է նաև վերջին օրերին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ուղիղ միացմամբ տարածած հայտարարությունը, որում ներկայացված է <<Կիլիկիա>> կենտրոնական ավտոկայանի հասարակական զուգարաններում տիրող հակասանիտարական վիճակը:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերոնշյալ հայտարարության հիմքով Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ