Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումներին։ Նա հիշեցրեց, որ մայիսի 7-ին կայացել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը։
«Նոր օրակարգով այս երկխոսությունը եկել է փոխարինելու հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժաողովի նախորդ ձևաչափը։ Հանդիպման ընթացքում ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր։ Մայիսի 2-ին Երևանում կայացել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիրկ նիստը, որը ևս ավարտվել է համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ։
Մայիսի 8-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցություններ, և արդեն հունիսի 4-ին տեղի է ունենալու ՀՀ արտգործնախարարի այցը Նիկոսիա՝ մասնակցելու նույն ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը», – ասաց Աննա Նաղդալյանը։
Նա նաև նշեց, որ մտադրություն կա հունիսի 27-28-ին Երևանում անցկացնել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, իսկ արդեն հունիսի 28-ին Դիլիջանում կանցկացվի հայ և վրացի գործարարների համաժողովը։

