ՀՀ գազի մուտքը ժամանակավորապես դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  հայտնում է, որ Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին՝ ժամը 10։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 19։00-ը, դեպի Հայաստանի Հանրապետություն բնական գազի մուտքը կընդհատվի։

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում  գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում (ԳՍՊԿ) պահեստավորված բնական գազի հաշվին։

Ամենաթարմ