fbpx
Հասարակություն

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ուղերձը ռադիոյի օրվա կապակցությամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել ռադիոյի օրվա առթիվ:

«Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ռադիոյի օրվա առթիվ: Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման և ինտերնետային լրատվամիջոցների բազմազանությանը զուգահեռ՝ ռադիոն շարունակում է համարվել զանգվածային լրատվության կարևորագույն և անփոխարինելի միջոց: Կարևոր է ռադիոյի դերը հանրությանն իրազեկելու ու նրանց իրավագիտակցության բարձրացնելու հարցում: Հետևաբար, յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով նպաստել լրագրողի դերի բարձրացմանն ու պաշտպանված մասնագիտական աշխատանքի երաշխավորմանը: Ռադիոյի օրվա առթիվ ձեզ մաղթում եմ անխափան եթեր և նորանոր ձեռքբերումներ՝ ձեր այս կարևոր ու պատասխանատու գործում»,- նշել է Արման Թաթոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ