Մաթեյս դե Լիգտը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Յունայթեդը» պաշտպանին 5-ամյա պայմանագիր են առաջարկել` շաբաթական 250 հազար եվրո աշխատավարձով, բայց նա չի համաձայնել:
«Նա պետք է դառնա աշխարհի լավագույն պաշտպանը: Նա հնարավորություն կունենա ընտրելու կարիերան շարունակելու ցանկացած տարբերակ, նա հետաքրքրված չէ ՄՅՈւ տեղափոխությամբ, հիմա դա գրավիչ տարբերակ չէ:
Մաթեյսը գիտի, որ ինքը մեծ պահանջարկ ունի: Նա աշխարհի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկն է»,- Daily Star-ին է հաղորդել պաշտպանին մոտ կանգնած աղբյուրը:
