fbpx
Տնտեսություն

ՀՀ նախագահը Բելառուսի գյուղնախարարի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի մեկին Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, սննդի արտադրության ու անվտանգության ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտներում Բելառուսը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի, և Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել։

Անդրադարձ է եղել նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ