Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 3-ին նոր դեսպաններ է նշանակել Ինդոնեզիայում, Բրունեյում, Բուլղարիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ալժիրում և Էրիթրեայում:
Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Պետդեպը ողջունել է 5 հայ գերիների ազատ արձակումը Նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Վերջին մեկ տարվա ընթացքում…
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը հարգանքի տուրք են մատուցել արցախյան պատերազմում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին, մեկ րոպե լռությամբ հարգել նահատակված հերոսների անմահ հիշատակը: Արմեն Սարգսյանը ընդունել է Ֆրանսիայի Իլ…
Ռազմական ավիացիոն համալսարանի պետն ազատվել է պաշտոնից
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետն ազատվել է պաշտոնից։ Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Դանիել Բալայանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից», – ասված է հրամանագրի մեջ։
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հանդիպման ընքացքում անդրադարձ է կատարվել կառավարության ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին, ինչպես նաև երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը:
Արմեն Սարգսյանը ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահին
Նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: «Ողջունելով տիկին Պեկրեսի այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկրում Ֆրանսիային ու Ֆրանսիայի ժողովրդին ընդունում են որպես լավ բարեկամների, քանի որ նրանք մեր ժողովրդի հետ են եղել…
Մուտք ենք գործում քվանտային դարաշրջան․ նախագահ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Գերմանիայում անցկացվող Ադա Լավլեյսի (Ada Lovelace festival) փառատոնին, որն այս տարի անցկացվում է «Քվանտային աշխարհ» խորագրով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ ՏՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկրին «Մաթեմատիկոս…
Նախագահը երազում է Հայաստանը դարձնել արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում մասնակցել է իտալական հանրահայտ «Elettronica Group» ընկերության հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Facebook-ում իրավապաշտպաններն ու լրագրողները կլինեն ավելի պաշտպանված Իրանի դեսպանը հյուրընկալվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում ««Elettronica Group»-ը պաշտպանության, կիբերանվտանգության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում ծառայություններ մատուցող աշխարհի առաջատար ընկերություններից է: Ընկերությունը մեծ ռեսուրսներ է օգտագործվում հետազոտություններ ու զարգացման ծրագրեր…
Արմեն Սարգսյանը միացել է «Անմահ գունդ» արշավին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը միացել է «Անմահ գունդ» խորագրով միջազգային ակցիայի շրջանակում Հայաստանում անցկացվող «Անմահ գունդ» առցանց արշավին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի Facebook-ի պաշտոնական էջից, որտեղ նաև լուսանկարներ են հրապարակվել։ Նշվում է, որ արշավի նպատակը Մեծ հաղթանակի օրվա խորհրդի և դրա վերաբերյալ հիշողությունների պահպանումն ու փոխանցումն է հաջորդ սերունդներին։
Մենք պարտավոր ենք հաղթել․ նախագահի ուղերձը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է: Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ: Հիշենք բոլորին, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար: Խոնարհվենք նրանց հիշատակի ու սխրանքի առաջ: Նրանք հաղթեցին շուրջ 30 տարի առաջ Շուշին ազատագրելով: Նրանք հաղթեցին ավելի…
Կոմանդոսը՝ Հայաստանի Ազգային հերոս
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի` Facebook-ում տարածած հայտարարությունից։ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր -Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով», – ասված է…
Արմեն Սարգսյանը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին շրջանում սոցցանցերում, տարբեր լրատվական կայքերում և տելեգրամ ալիքներում տարածվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իբր հետապնդում է քաղաքական նպատակներ, հովանավորում է տարեր ուժերի, ինչպես նաև կոչ է անում բոյկոտել ընտրությունները։ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի…
Արմեն Սարգսյանն այցելել է Արկադի Տեր-Թադևոսյանի տուն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի տուն, հանդիպել նրա այրու՝ Հասմիկ Սահակյանի, որդու՝ Հայկ Տեր-Թադևոսյանի և ընտանիքի մյուս անդամների հետ: Հանդիպումը նախաձեռնվել էր լեգենդար ռազմական գործչի ընտանիքի կողմից: Օրերս Հայկ Տեր-Թադևոսյանը հանդիպել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ և հայտնել Արկադի Տեր-Թադևոսյանի տուն-թանգարան հիմնելու գաղափարի մասին, միաժամանակ, իրենց…














