ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
«Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
- Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը
- Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ընդլայնման և փոխգործակցության խորացման շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր,- ասվում է հաղորդագրության մեջ: