Հունիսի 5-ին կայացած ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունները քննարկելիս ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ տնտեսության արագ տեմպերով աճի և Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու պայմաններում Հայաստանի կառավարությունը վերանայել է բյուջեի ծրագիրն աճի ուղղությամբ:
Արդյունքում, ինչպես ընդգծել է Ջավադյանը. պետբյուջեի եկամուտներն աճել են 16,7 տոկոսով, իսկ հարկերի և տուրքերի մասով գրանցվել է աճ 6,4 տոկոսով:
«Միևնույն ժամանակ գրանցվել է զգալի բարելավում նաև ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության մասով 1,3 տոկոսով՝ կազմելով 22,3 տոկոս»,-պարզաբանել է ԿԲ ներկայացուցիչը:

