ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հայտնել է՝ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվության մասին։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», – ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ