Կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց ՀՀ-ում քաղաքացին կրկին վարակվել է

Հրապարակող՝

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք

Facebook-ի օգտատեր, ԵՊԲՀ-ի ուսանող Արսեն Հարությունյանը իր էջում գրառում է կատարել։ Նա նշել է, որ կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց կրկին վարակվել է:

«Կրկնավարակ գոյություն ունի։ Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։ Բոլոր այն մարդկանց, որանց հետ շփվել եմ վերջին օրերին, հորդորում եմ ինքնամեկուսանալ։ Ես ինքս էլ չէի հավատում նման ժամկետներում երկրորդ անգամ վարակվելուն, բայց ունենք այն ինչ ունենք։ Առողջ եղեք»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/arsen.harutyunyan.982/posts/3168928953196178

Ամենաթարմ