fbpx
Սպորտ

Ռոջեր Ֆեդերերին վիրահատությունից հետո վերսկսել է ֆիզիկական վարժությունները

Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերի մարզիչ Սեվերին Լյուտին rts.ch-ին հայտնել է, որ Ֆեդերերին շարունակում է վերականգնվել ծնկի վիրահատությունից հետո։

«Ռոջերի մոտ ամեն ինչ լավ է։ Ես անգամ կասեի շատ լավ, ու դա զարմանալի չէ, եթե դուք գիտեք, թե ինչ կենսուրախ մարդ է նա։ Նա արդեն վերսկսել է ֆիզիկական վարժությունները, իսկ օգոստոսի կեսերին կանի հաջորդ քայլը՝ վերցնելով ռակետն իր ձեռքը»,- նշել է Լյուտին։

Մարզչի խոսքով՝ իրենց  պլանները չեն փոխվել։ Ռոջերը ցանկանում է կորտ վերադառնալ 2021 թվականի Australian Open-ում, եթե այն կայանա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ