fbpx
Առողջապահություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 500-ից ավել նոր դեպք

Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի ընդհանուր 235 675 դեպք, որոնցից 223 227-ն` առողջացած, 4716-ը` մահվան ելքով:

Նշվում է, որ երեկ կատարվել է 7219 թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 504 նոր դեպք: Ունենք 157 առողջացած, 3 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրը գրանցվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1139 է:

ԱՆ-ից հայտնում են, որ այս պահին կորոնավիրուսով փաստացի բուժում է ստանում 6593 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 453 950 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ