fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն այս ամառ բաց չի թողնի Մբապեին

Ֆրանսիական ՊՍԺ-ն ոչ մի կերպ չի ցանկանում բաց թողնել թիմի հարձակվող Կիլիան Մբապեին, ում, միևնույն ժամանակ, ամեն կերպ ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալը»։

Տեղեկություններ կան, որ ՊՍԺ-ում ունեն հստակ դիրքորոշում՝ 22-ամյա Մբապեին այս ամառ չվաճառելու վերաբերյալ, չնայած նրան, որ ֆուտբոլիստը խնդրել է իրեն բաց թողնել։

Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Նշվում է, որ եթե ՊՍԺ-ն համաձայնեց բանակցել ֆուտբոլիստի հարցով, ապա «Ռեալն» արդեն ունի 150 միլիոն եվրոյին համապատասխան տրանսֆերային առաջարկ ֆրանսիական ակումբի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ