Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․
«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համատեղ աջակցությամբ՝ Արցախի փրկարար ծառայողների ընտանիքներին հումանիտար օգնության ծրագիրը շարունակվում է:
Պատերազմի պատճառով մայրաքաղաք Երևանում և ՀՀ տարբեր բնակավայրերում ժամանկավոր ապաստանած ծառայողների ընտանիքները ստանում են միանվագ աջակցություն՝ պարենային մթերքների և առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով:
«Ընտանիքների մի մասը դեռ Հայաստանում են, իսկ փրկարար ծառայողներն այս ծանր ու դժվար օրերին Արցախում իրենց մարդասիրական առաքելությունն են կատարում: Մենք պարտավոր ենք աջակցել այդ ընտանիքներին» -ընդգծել է ծառայության տնօրենը:
Կարեն Սարգսյանը նաև իր շնորհակալությունն է հայտնել «Թովմասյան» հիմնադրամի անձնակազմին՝ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ, Արցախի փրկարար ծառայողների ընտանիքների հանդեպ ցուցաբերած հոգատարության և աջակցության համար»:
https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3891402680894178?__cft__%5B0%5D=AZVMzMYDRTmP9lpsNN6Ji5bnf81e7DwYVdBeamRj19pWFavF2S0X-vL8-5DjQkRA7lg4WfDpWZ6MDWiJFJ30gftraSfCPQSJmO-0WDKWQ8TZC3kR30_m5UUiqhVcEmlFNv_TNR8kjz3X7GGHhTdva10LWntfesFgKD_Aa6TyPKfTgQ&__tn__=%2CO%2CP-R
