fbpx
Տնտեսություն

2020-ին ՀՀ-ում գնաճն ավելի քիչ է, քան առևտրային գործընկեր երկրներում․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում նկատվող գնաճին։

Նա ասաց, որ այս տարի գնաճը չի գերազանցելու 2-2,5 տոկոսը։

Քերոբյանի խոսքով՝ մեր հարևան և առևտրային գործընկեր երկրներում, ինչպիսիք են, օրինակ՝ Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և այլն, գնաճն ավելի շատ է, քան մեզ մոտ։

Նախարարը նշեց, որ մի ապրանքի թանկացումը փոխհատուցվում է մեկ այլ ապրանքի էժանացմամբ։

Քերոբյանը հավելեց, որ որոշ ապրաքների գներ միջազգային շուկաներում կտրուկ բարձրացել են ու Հայաստանը չի կարող դրանց վրա ազդել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ