Ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 966 դեպք ( 29-ը՝ նոր ), որոնցից 173-ն` առողջացած ( 24-ը՝ նոր ), 13-ը` մահվան ելքով: Վերջին 2 մահվան դեպքի վերաբերյալ հայտնոմ ենք, որ 86 և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։
Կորոնավիրուսային հիվանդությամբ 780 պացիենտ ստանում է բուժում: Բացասական արդյունք է արձանագրվել 6484 թեստավորման դեպքում:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով։
Գրում է ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։