ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ ինքը և ՀՀ առաջին տիկինը ինքնամեկուսացել են: Քանի որ մարտի 7-ին Աննա Հակոբյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի տիկնոջը, իսկ ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Եվ չնայած նրան, որ ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ մոտ կորոնավիրուսի ոչ մի նախանշան չկա նրանք որոշել են ինքնամեկուսանալ Սևանում:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ չնայած այն փաստին, որ նրանք նախնական բուժզննում են անցել ամեն դեպքում ապահովությունից ելնելով նաև կորոնավիրուսի հայտնաբերման տեստ են հանձնել, որի պատասխանը վաղը հայտնի կդառնա:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/830360520801043/

