Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով հայտնեց, որ ինքն ու ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Նրանց թեստերը դրական են եղել։ Վարակի հավանական աղբյուրը եղել է աշխատավայրը։ Նրանց մոտ հիվանությունն ասիմպտոմատիկ է դեռևս, և ինչպես հայտնեց Փաշինյանը՝ նա կաշխատի այնքան ժամանակ, որքան հնարավորություն կտա իր առողջական վիճակը։ Վարչապետի ամենամեծ մտահոգությունն էր, որ վարակած չլինեն տատիկներին ու պապիկներին։
Հիշեցնենքն, որ այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծնունդ է։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3067514960000475/?epa=SEARCH_BOX