Հայաստանի հանրապետական կուսակցությունը այսօր՝ հունվարի 17-ին, գործադիր մարմնի նիստ կանցկացնի։ Այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նիստը կվարի ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Աշոտյանը հավելեց, որ նիստը վաղուց է պլանավորված եղել, որևէ կապ չունի ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան հետ. «Տարեսկզբյան անդրանիկ նիստն է, օրը և ժամը նախապես որոշված էր»։
Աղբյուրը՝ News.am