fbpx
Իրավական
17:39 17/01/2020

Կուտոյանի դին հայտնաբերել է կինը․ ՔԿ փոխնախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դիմա դեպքի վայրի զննություն է կատարվում, այդ գործողության արդյունքում ձեր հարցերին ես կկարողանամ պատասխանել: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին:

«Մենք որ եկել ենք դեպքի վայր, եղել է կինը և հայրը: Նախնական, այն ինչ օպերատիվ ծառայողները մեզ ներկայացրեցին, կինն է հայտնաբերել դին: Դեռ հարևանների հետ չենք խոսել: Տարածքն ամբողջական տեսախցիկներով կահավորված է, որպեսզի ապացույց չկորցնենք: Ինքնասպանության վարկածով ևս աշխատում ենք»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութը՝ Հ1

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ