էդուարդ Շարմազանովը Aysor.am-ին տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն վաղը կհրավիրի նիստ, որը տեղի կունենա իրենց կենտրոնական գրասենյակում: Շարմազանովը հավելել է, որ դեռևս ժամ հստակեցված չէ և խորհրդի նիստին կմասնակցի մոտ 200 կուսակցական:
Այդ օրը որոշվելու է, արդյոք ՀՀԿ-ն կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ:
