Հայաստանը հետևողականորեն պահանջում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացում, և դա արտացոլվում է նաև գործընկերների հետ բոլոր քննարկումներում:
Այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Ավելի վաղ Անի Բադալյանը թեմայի վերաբերյալ գրառում էր կատարել «Թվիթեր»-ում:
«Այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատեց Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ իր որոշումը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը մնում է ուժի մեջ, և Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իր իրավասության ներքո բոլոր միջոցները ապահովելու միջանցքով անվտանգ տեղաշարժը:
Այլ միջազգային դերակատարները պետք է հետևեն այս գծին»,-շեշտել էր Բադալյանը: