fbpx
Զինված Ուժեր

Հայաստանը կարող է ձեռք բերել Սև հովազ մարտական տանկեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա և բանակցել հարավկորեական զենքի մատակարարման շուրջ՝ հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով K2 տանկի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է «Army Recognition» պաշտպանական նորությունների հարթակը։

Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է սեպտեմբերի 9–ին և 10–ին Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված արհեստական բանականությանն առնչվող բարձր մակարդակի հանդիպմանը։ Նրանից առաջ` սեպտեմբերի 6–ին, զենքի գնման հարցերին նվիրված մի քանի հանդիպումներ անցկացնելու համար Հարավային Կորեա էր մեկնել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

K2 «Սև Հովազ» մարտական տանկերն արտադրվում են «Hyundai Rotem» ընկերության կողմից։ Այն համարվում է աշխարհի ամենաթանկ տանկերից մեկը և արժե մոտ 8․5 մլն դոլար։
Հարավկորեական բանակի կողմից օգտագործվող K2 մարտական տանկը հագեցած է առաջադեմ տեխնոլոգիայով, որը հատկապես արդյունավետ է գործում և լավ համապատասխանում է լեռնային պայմաններին։ K2-ը ձեռք են բերել նաև Լեհաստանը և Թուրքիան:

«K2 հիմնական մարտական տանկը, որն այժմ օգտագործվում է Հարավկորեական բանակի կողմից, հագեցած է առաջադեմ տեխնոլոգիայով, որը հատկապես համապատասխանում է լեռնային տեղանքին»,– ասված է հրապարակման մեջ:

Լրատվամիջոցը գրում է նաև, որ Հայաստանում, որտեղ տարածքի գրեթե 86 %–ը լեռնային է, այս տանկերի ձեռքբերումը կարող է զգալի ռազմավարական առավելություն ապահովել մարտի դաշտում զինված ուժերի գործողությունների շարժի և ճշգրտության բարձրացման հաշվին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ