ՀՀ-ն տանում են պարտության․ մեզ պետք է քաղաքական հենք

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետությանը տանում են պարտության։ Պարտության բոլոր հնարավոր ճակատներում։

Բանակը, ինչքան էլ լավն ու անձնազոհ է, ցավոք, միայնակ՝ առանց քաղաքական հենքի, չի կարող պատերազմել։ Իսկ քաղաքական հենքի համար պետք է համաժողովրդական աջակցություն: Գործող իշխանությունները՝ Նիկոլի գլխավորությամբ, լրիվ հակառակն են կարծես անում՝ ոչ թիկունք են բանակին, ոչ հենք են բանակին ծառայում։ Իսկ եղած վստահությունն էլ փոշիացնում են Նիկոլի բերանից դուրս եկած ամեն խոսքով, դավաճանական ու ծախու մեդիայով և հակաիշխանական ուժերի հակապետական գործողություններով։

Ինչպես համախմբել մարդկանց անհրաժեշտ օրակարգի ու նպատակների շուրջ, ինչպես ոգևորել մարդկանց, ինչպես հասցնել այն մտքերը, որոնք պատմում են մեզ հետ տեղի ունեցողի մասին և ինչ տեղի կունենա, եթե մեզ շարունակենք ինքնահոշոտող մուտանտի պես պահել ու դաշտը թողնել նախկիններին, այդ թվում և գործողներին։

Նարեկ Այվազյան 

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

Ամենաթարմ