Հայաստանում ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական ընկերությունը

Հրապարակող՝

Հայաստանում ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական ընկերությունը

Ամենադիտվածներ

Հայաստանում ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական GMP International Architects and Engineers ընկերությունը:

Այս մասին հարցն ընդգրկված էր և հավանության արժանացավ Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։

Աշխատանքները կատարելիս ընկերությունը կհամագործակցի ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ, որը գերմանացի գործընկերներին կտրամադրի բոլոր ելակետային տվյալները: Բացի այդ, նախագծային աշխատանքների իրականացման մեջ կներգրավվեն համալսարանի ուսանողները:

Պայմանագրի գումարի չափը որոշման մեջ չկա, սակայն նշվում է, որ ֆինանսավորումը կիրականացվի «գիտական կենտրոնների վերանորոգում» բյուջետային հոդվածի շրջանակներում, որի ընդհանուր ծավալը կազմում է 940 մլն դրամ:

Ներկայացված նածագծի հիմնավորման մեջ նշվում է՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրի համար համապատասխան ենթակառուցվածքների և բնական միջավայրի ստեղծման նպատակով առաջացել է գլխավոր հատակագծի մշակման անհրաժեշտություն:

Հաշվի առնելով ճարտարապետական նախագծման ոլորտում Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքների համաձայն հիմնադրված և գործող ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) փորձը, հեղինակությունը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում նախատեսվող տրանսֆորմեր համերգասրահի կառուցման բացառիկ հեղինակային իրավունքը՝ նպատակահարմար է համարվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները պատվիրել Ընկերությանը, որն իր ծառայությունների մատուցման շրջանակներում համագործակցելու է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Համալսարան) հետ։

Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ ելակետային տվյալների և այլ նյութերի ու տեղեկատվության տրամադրման աշխատանքները նպատակահարմար է համարվել պատվիրել Համալսարանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համալսարանը համապատասխան ճարտարապետաշինարարական կրթություն առաջարկող միակ հաստատությունն է և կապահովի ուսանողներին Ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու բացառիկ հնարավորություն։

Ընկերության և Համալսարանի համագործակցությունը տեղական կրթական և մասնագիտական ներուժի զարգացման հնարավորություն կընձեռի, այդ թվում՝ փորձի փոխանակման և ուսանողների ընդգրկման միջոցով։

Ամենաթարմ