fbpx
Կառավարություն

Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան

Գոնե այս պահին իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք առավելություններ, ցավոք, չենք տեսել։ Այս մասին Wall Street Journal-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե՞ խոչընդոտող հանգամանք է։

«2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ օկուպացրել։ ՀԱՊԿ պայմանագրի մեջ և ՀԱՊԿ կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողույթունները, որոնք պետք է տեղի ունենան, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում։ Նկարագրվածը տեղի չի ունեցել, ինչը հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար։ Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլոտում երկու պայամանագիր ունենք, որոնցում նկարագրված գործողությունները ևս տեղի չեն ունեցել, ինչը ևս լուրջ հարցեր է առաջացրել և՛ կառավարության, և՛ հանրության շրջանում»,- ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հարցին։

Անդրադառնալով այլ գործընկերների հետ հարաբերություններին՝ Փաշինյանն ասել է․ «ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, որ ասեմ, որ այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք։ Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»,։

Սակայն ռազմաբազաները Հայասստանից հանելու հարց, ըստ Փաշինյանի, չեն քննարկում։ «Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ինչն է նման իրադրության պատճառը։ Եվ կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ