ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականին՝ աշխարհի առաջնության հաղթանակի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ ԱՄՆ-ի կանանց հավաքականին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ հաղթանակի կապակցությամբ:
Հիանալի և գրավիչ խաղ: Ամերիկան հպարտանում ձեզնով»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:
Նշենք՝ հուլիսի 7-ին կայացած եզրափակչում ամերիկուհիները 2-0 հաշվով հաղթեցին Հոլանդիային.
