Հիմա նույնիսկ փոքր գաղտնալսող սարք գնելու համար հազարավոր դոլարներ են անհրաժեշտ. Արթուր Վանեցյան

Հրապարակող՝

Մեր ձեռքերը երկար են և մենք ամեն ինչ տեսնում ենք. Վանեցյան

Ամենադիտվածներ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը տրամադրված ֆինանսական միջոցները բավարարում են մինիմալ պահանջները կատարելու համար, բայց ցանկալի կլիներ ավելի շատ գումար ունենալ։Հունիսի -ին այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ հիմա նույնիսկ փոքր գաղտնալսող սարք գնելու համար հազարավոր դոլարներ են անհրաժեշտ, իսկ դրանից բացի, օրինակ, հիմա շատանում են պետական կայքերն ու դրանցում առկա տեղեկատվությունը, իսկ ԱԱԾ-ն այդ ամենի անվտանգությունը պետք է հոգա և այլն։

ԱԱԾ պետը տեղեկացրեց, որ ծառայությունը հայկական ՏՏ ընկերություններին պատվիրել է ստեղծել «պրոդուկտ», որը թույլ կտա նույն ծրագրային ապահովումն ունենալ ԱԱԾ-ում՝ առանց օտար պետությունների ընկերություններին մեծ գումարներ վճարելու։ Արթուրը Վանեցյանը հավելեց, որ  արդեն համաձայնագիր կա ստորագրված, իսկ հաջողության դեպքում այդ ընկերության «պրոդուկտը» հնարավոր կլինի վաճառել նաև այլ պետությունների համապատասխան ծառայություններին։

Ամենաթարմ