«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնել է, որ այս տարի հիմնանորոգվել է Գեղարքունիքի մարզով անցնող Մ-14, Մ-4, Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը։
«20.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարել է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն։
Ամբողջ մակերեսով տեղադրվել են ճանապարհի նոր հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
- Մ-4 և Մ-2 ճանապարհներին կիրականացվեն ճանապարհային անվտանգության միջոցառումներ
- Տեղադրվում են բացակայող ճանապարհային նշաններ
Շինաշխատանքների ընթացքում վերանորոգվել են նաև 12 կամուրջ և կամրջային անցումներ, տեղադրվել են արգելապատնեշներ, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։
Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների համար հատկացվել է մոտ 1 մլրդ 995 մլն դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։